Սոչիում ընթացող շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում կայացան նախնական փուլի լրացուցիչ մրցախաղերը:
Տղամարդկանց մրցաշարում հաջող ելույթներ ունեցան նաև Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ևս հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Արագ շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում Հայկը 2-0 հաշվով հաղթեց զամբիացի Չիտումբո Մվալիին, իսկ Գաբուզյանը նույնպիսի արդյունքով պարտության մատնեց ալժիրցի Բիլել Բելաչենեին:
1/64 եզրափակչում Մարտիրոսյանը կմրցի թուրք Մուստաֆա Յիլմազի հետ, որը 1,5-0,5 հաշվով հաղթել էր Նոման Օմարին: Գաբուզյանի մրցակիցը կլինի իրանցի Բասեմ Ամինը, որը նախնական փուլում ազատ էր:
Հիշեցնենք, որ երեկ 1/64 եզրափակչի ուղեգիր էին նվաճել Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Այդ փուլից պայքարը կսկսեն մեր մյուս երկու շախմատիստները՝ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը: