sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հիանալի խաղ ցուցադրել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է հիանալի խաղ ցուցադրել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:

Մեր գրոսմայստերը 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում սև խաղաքարերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբեյին։

Հայկ Մարտիրոսյանը 1/16 եզրափակիչում ընդհանուր 1.5-0.5 հաշվով պարտության էր մատնել խորվաթ Անտե Բրկիչին: Առաջին պարտիայում Հայկը հաղթել էր, իսկ երկրորդում գրանցել ոչ ոքի:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6-րդ համար Շահրիյար Մամեդյարովին:

 Հայկ Մարտիրոսյան