sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մարությանը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Այսօր առավոտյան մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարենրի միաձայն որոշմամբ առավելության հասավ բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին:

Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան:

 Արթուր Բազեյան, ժորժիկ Մարության, Արմեն Մաշակարյան, Ռուդոլֆ Գաբոյան, Համբարձում Հակոբյան