Սոչիում մեկնարկել է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին Հայաստանն առաջին անգամ մասնակցում է 5 տղա, 1 կին շախմատիստով:
Առայժմ պայքարի մեջ չեն մտել Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը:
Հայկ Մարտիրոսյանն առավելության է հասել Չիտումբո Մվալիի (Զամբիա) նկատմամբ: Շանթ Սարգսյանը հաղթել է Մարտինես Ռեյեսին (Վենեսուելա), իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Բիլել Բեռլահսենին (Ալժիր):
Էլինա Դանիելյանն էլ առավելության է հասել պարագվայցի Գաբրիելա Վարգասի նկատմամբ: