sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Սևանը» հաղթանակ կորզեց «Նորավանքի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևան»  1-0  «Նորավանք»

  •  1-0 Անդրե 89

VBET ՀՊԼ-ի 3-րդ տուրի բացման խաղում «Սևանն» ընդունեց «Նորավանքին»:

Նորանշանակ մարզիչ Գեորգիոս Կոստիսի գլխավորությամբ «Սևանն» անցկացրեց առաջին խաղը՝ ընդունելով «Նորավանքին»: Թիմերը 88 րոպե չկարողացան գտնել մեկմեկու դարպասի բանալին, և միայն 89-րդ րոպեին Անդրե Մենսալաոն առաջնությունում խփեց իր 4-րդ գոլն ու 3 միավոր պարգևեց «Սևանին»:

Այս հաղթանակից հետո «Սևանն» ունի 6 միավոր, իսկ «Նորավանքը» մնաց 3 միավորով:

 ՀՊԼ 3-րդ տուր, «Նորավանք», «Սևան»