Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանին չհաջողվեց հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:
Իրանցի Մոհամադ Ամին Տաբատաբաեյիի հետ այսօր կայացած արագ շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում Հայկ Մարտիրոսյանը պարտվեց 0,5-1,5 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:
Առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակներով 49-րդ քայլին հաշտություն կնքեց, իսկ երկրորդում սևերով պարտվեց: Այսպիսով, աշխարհի գավաթի խաղարկությունը հայ շախմատիստների համար ավարտվեց: