«Աստանա» 3-4 ԿՈւՊՍ
- 1-0 Բարսեղյան 3
- 2-0 Այիմբետով 41
- 2-1 Ռանխել 53
- 3-1 Բարսեղյան 58
- 3-2 Ռանխել 61
- 3-3 Ռանխել 74
- 3-4 Իկաունեկիս 77
Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց ֆիննական ԿՈւՊՍ-ին։ Հատկանշական է, որ տանտերերը երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել 2 գնդակի տարբերությամբ։
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը ևս մեկ գոլ են խփել, իսկ 2-րդ խաղակեսի սկզբնամասում գնդակ են բաց թողել։ 58-րդ րոպեին Բարսեղյանը դուբլ է ձևակերպել հաշիվը դարձնելով 3։1, իսկ րոպեներ անց հյուրերը կրկին կրճատել են հաշվի տարբերությունը, որից հետո՝ 3 րոպեի ընթացքում ևս 2 գոլ են խփել։
Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։