sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ադամյանի գոլը «Հոֆենհայմին» օգնեց մեկնարկային խաղում հաղթել (տեսանյութ)

«Աուգսբուրգ»  0-4  «Հոֆենհայմ»

  • 0-1 Լարսեն 37
  • 0-2 Ադամյան 79
  • 0-3 Ռյութեր 87
  • 0-4 Ռուդի 90+4

Գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրում «Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի գոլի օգնությամբ 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից: Նա փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, իսկ 20 րոպե անց հաշիվը դարձրեց 2:0: «Հոֆենհայմի» կազմում 3 գոլային փոխանցում կատարեց խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում 28-ամյա Սարգիս Ադամյանը մասնակցել էր 18 խաղի, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

 «Աուգսբուրգ», «Հոֆենհայմ», Բունդեսլիագա 1-ին տուր