sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Դանիելյանն ու Սարգսյանը կես միավոր են զիջում առաջատարին

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում Էլինա Դանիելյանի և ադրբեջանցի Գունայ Մամազադայի մրցախաղն էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Դանիելյանն առաջին կես միավորը կորցրեց:

Աննա Սարգսյանը հաղթելով Անաստասիա Բոդնարուկին, 3,5 միավորով հավասարվեց Էլինա Դանիելյանին: Հայ շախմատիստուհիներն ընդամենը կես միավոր են զիջում աղյուսակը գլխավորող Իրինա Բուլմագային:

3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը, որի մրցակցուհին Նուրգյուլ Սալիմովան էր: Մարիան ունի 3 միավոր:

2,5-ական միավոր են վաստակել Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Գաբոյանը հաղթեց Աննա Մարի Կուբովային, Լիլիթը պարտության մատնեց Միշել Կատկովին, իսկ Ղուկասյանը հաշտություն կնքեց Օլգա Զիմինայի հետ:

Հայ շախմատիստուհիներից միակ պարտությունը կրեց Մարիամ Մկրտչյանը, որը խաղում էր Մոնիկա Կալզերայի հետ: Մարիամն ունի 1 միավոր:

 Աննա Սարգսյան, Էլինա Դանիելյան, Սիրանուշ Ղուկասյան, շախմատ, Մարիա Գևորգյան, Լիլիթ Մկրտչյան