sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակչում է

Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը հաղթահարել է 1/128 եզրափակչի արգելքը:

Դանիելյանը 2 պարտիայում էլ հաղթել է պարագվայցի Գաբրիելա Վարգասին։ 1/64 եզրափակչում մեր շախմատիստուհու մրցակիցը կլինի ռումինացի Իրինա Բուլմագան: Վերջինս պայքարը սկսում է այս շրջանից:

Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում 1/64 եզրափակչում է Շանթ Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը դեռ պետք է անցկացնեն արագ շախմատի 2-ական պարտիա: Արոնյանն ու Գաբուզյանը պայքարի մեջ են մտնում 1/64 եզրափակչից:

 Էլինա Դանիելյան