sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Արսենալը» պարտվեց Պրեմիեր լիգայի նորեկ «Բրենթֆորդին» (տեսանյութ)

«Բրենթֆորդ»  2-0  «Արսենալ»

  •  1-0 Կանյոս 22
  •  2-0 Նյորգոր 73

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Պրեմիեր լիգայի նորեկ «Բրենթֆորդին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը լոնդոնյան դերբիում պարտություն կրեց 0։2 հաշվով։

Մրցաշրջանի առաջին գոլն Անգլիայի առաջնությունում խփեց իսպանացի կիսապաշտպան Սերխի Կանոսը։ Դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց դանիացի կիսապաշտպան Կրիստիան Նյորգորը։

«Բրենթֆորդը» 1946/47թթ․ մրցաշրջանից ի վեր առաջին անգամ է իրավունք ստացել մասնակցելու Անգլիայի Բարձրագույն ֆուտբոլային առաջնությանը:

Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, երբ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Արսենալը» 2-րդ տուրում օգոստոսի 22-ին կհյուրընկալի «Չելսիին», իսկ «Բրենթֆորդը» դրանից 1 օր առաջ մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Քրիսթալ Փելասի» հետ:

 «Արսենալ», «Բրենթֆորդ», ԱՊԼ 1-ին տուր