«Չելսին» պաշտոնապես հաստատեց Ռոմելու Լուկակուի վերադարձը լոնդոնյան ակումբ: Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 115 միլիոն եվրո: Այսպիսով, Լուկակուն դարձավ աշխարհի ամենաթանկարժեք խաղացողը` ընդհանուր տրանսֆերների հանրագումարով (6 տրանսֆերի համար` 289 մլն ֆունտ):
Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է Նեյմարը (279 մլն ֆունտ ստերլինգ՝ 2 տրանսֆերի համար):
Երրորդ և չորրորդ տեղերում են «Յուվենտուսի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն (207 մլն ֆունտ ստերլինգ) և Ալվարո Մորատան (170 մլն ֆունտ ստերլինգ 6 տրանսֆերի համար):