sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արշակ Կորյանը վարձակալությամբ տեղափոխվեց «Օրենբուրգ»

«Խիմկիի» 26-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը կարիերան կշարունակի «Օրենբուրգում»:

Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Օրենբուրգը» մասնակցում է Ռուսաստանի Ազգային լիգայում և անցկացրած 5 տուրերից հետո 10 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կորյանը հանդես էր գալիս «Լոկոմոտիվում» եւ «Վիտեսում»: Նա 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:

«Խիմկիի» կազմում Կորյանը 83 խաղում խփել է 15 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:

 Արշակ Կորյան, տրանսֆերներ, «Օրենբուրգ», «Խիմկի»