Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հենացատկի վարժության եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.733 միավոր:
Օլիմպիական չեմպիոն դարձավ կորեացի Ջեահվան Շին, որը վաստակեց 14.783 միավոր: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբյազինը: