sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Իսպանիայի հետ հանդիպման մասին

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը խոսել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի Իսպանիայի հետ հանդիպման մասին:

«Այս պահին չեմ կարող ասել, որ գոհ եմ (մեր արդյունքից), որովհետև ինձ համար հաջորդ քայլը միշտ ամենակարևորն է։ Մենք ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ, նույնիսկ եթե մեզ դիմակայում է մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Իսպանիան։

Ջակայի նման խաղացողի բացակայությունը կորուստ է մեզ համար։ Իսպանիայի հետ խաղում ցանկանում եմ տեսնել, որ յուրաքանչյուր խաղացող ավելի մեծ ջանքեր գործադրի ոչ միայն Ջակայի բացակայությունը լրացնելու, այլ նաև Իսպանիային հաղթելու համար։ Ամենայն հարգանքով մեր բոլոր մրցակիցների նկատմամբ ցանկանում ենք առաջ գնալ»,- նշել է Պետկովիչը։

Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լյապորտի կարծիքով էլ դեղին քարտերի պատճառով Շվեյցարիա - Իսպանիա հանդիպումը բաց թողնող Գրանիտ Ջական լուրջ կորուստ չէ Շվեյցարիայի հավաքականի համար:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչի  Շվեյցարիա - Իսպանիա խաղը կկայանա հուլիսի 2-ին՝ ժամը 20:00-ին:

 Իսպանիա, Եվրո-2020, Շվեյցարիա