Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում Իտալիայից կրած պարտության մասին:
«Այստեղ Իտալիայի հավաքականին անվերապահ ֆավորիտ են համարում, սակայն ցուցադրեցինք, որ գերազանցում ենք նրանց։
Մեր թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, և այս փորձը նրանց օգտակար կլինի։ Այս խաղում մենք պարտադրում էինք այն, ինչը ցանկանում էինք՝ գնդակի վերահսկում, գոլային պահերի ստեղծում: Գնդակի կորստի դեպքում անմիջապես այն վերադարձնում էինք։
Ընդհանուր առմամբ կարծում եմ, գերիշխում էինք մենք։ Բայց ֆուտբոլը սա է, և այն ամենը, ինչ մեզ մնում է, Իտալիային շնորհավորելն է», - ասել է «կարմիր ֆուրիայի» ավագը»: