Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում Իսպանաիայի հավաքականի 11 մետրանոցներով Իտալիային պարտվելուց հետո «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դժգոհել է հետխաղյա 11 մետրանոցների անցկացման ձևաչափից:
«Զուգադիպություն չէ, որ Եվրո-2020-ում և Ամերիկայի Գավաթում բոլոր չորս հետխաղյա 11 մետրանոցները հաղթել են առաջինը հարվածաշարերն իրացնող հավաքականները։ Վիճակագրությունը հուշում է, որ առաջինը հարվածող թիմն ավելի շատ տարբերակներ ունի։ Իմ կարծիքով արդար չի, որ վիճակահանությունը թիմերից մեկին դնում է ոչ շահավետ իրավիճակում։
Կարծում եմ, որ 11 մետրանոցների շարքի լավագույն ձևաչափը - ABBAABBAAB տարբերակն է: Այս դեպքում թիմերը հերթով առաջ են գնում։ Հոգեբանորեն շատ բան է փոխվում, երբ դու հաշվի մեջ առջևում ես կամ զիջում ես», - թվիթերյան էջում գրել է Պիկեն։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով հաղթել էր Կոլումբիային։