sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայտնի է ինչու էր Կիելինին գրկում, քաշքշում Ալբային և ծիծաղում

Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ Իտալիա - Իսպանիա խաղի 11-մետրանոց հարվածաշարից առաջ հետաքրիքր դրվագ տեղի ունեցավ երկու թիմերի ավագներ Ջորջո Կիելինիի և Ժորդի Ալբայի մասնակցությամբ։ Մրցավար Ֆելիքս Բրիխի հետ խաղացողները որոշում էին, թե որ դարպասին ու ինչ հերթականությամբ են հարվածելու։

Մետաղադրամի նետելուց հետո Կիելինին սկսեց ժպիտով ինչ-որ բաներ ասել, հետո նույնիսկ քաշքշեց Ալբային, իսկ վերջում ամուր գրկել էր իսպանացուն ու ծիծաղում էր։ Մրցավարները ևս ծիծաղում էին, միակ լուրջ տղան այս պատմության մեջ Ալբան էր։ Corriere TV-ն բացահայտել է, թե ինչ է տեղի ունեցել այդ դրվագում։

Վիճակախաղը հաղթել է Կիելինին, սակայն մետաղադրամի՝ խոտածածկին ընկնելուն պես Ալբան ասել է, որ ինքն է հաղթել։ Այդ ժամանակ Կիելինին ասել է․ «Խաբեբա՛, խաբեբա՛»,- այս ամենը «սկուադրա աձուրայի» ավագն ասել է ժպիտով։

Ֆելիքս Բրիխը Կիելինիի հետ համաձայն է եղել, սակայն որոշել է անճշտության պատճառով նորից վիճակ նետել։

 Ջորջո Կիելինի, Իտալիա, Իսպանիա, Եվրո-2020, Ժորդի Ալբա