sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Կիեզա. Իսպանիայի հավաքականն այսօր հիանալի էր, բայց մենք եզրափակիչում ենք

Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալուց հետո Իտալիայի հավաքականի գոլի հեղինակ Ֆեդերիկո Կիեզան հայտարարել է, որ թիմն անցկացրել է ծանր հանդիպում:

«Բառերով չեմ կարող փոխանցել իմ հույզերը։ Ծանր հանդիպում էր։ Իսպանիայի հավաքականն այսօր հիանալի էր, բայց մենք եզրափակիչում ենք։ Հուլիսի 11-ին կերադառնանք այստեղ և կտեսնենք։ Տեսնենք...

Իսպանիայի հավաքականում ամեն դիրքում աստղեր կան, բայց մենք մինչև վերջ պայքարեցինք՝ ցանկանալով առաջ անցնել, և ստացվեց։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Լոկը (Մանուել Լոկատելին) չիրացրեց առաջին 11 մետրանոցը, բոլորս հանգիստ էինք մնում, յուրաքանչյուրն ասում էր, որ ամեն ինչ նախկինի պես մեր ուժերի սահմաններում է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Նշենք, որ Ֆեդերիկո Կիեզան ճանաչվել է Իտալի - Իսպանիա կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:  

 Եվրո-2020, Իսպանիա, Ֆեդերիկո Կիեզա, Իտալիա