Շվեյցարիա
1 - 1
Իսպանիա
- 0-1 Զակարիա 8 (ինքնագոլ)
- 1-1 Շաքիքրի 68
11 Մետրանոցներ՝ 1-3
1-1 Բուսկետս (Չիրացված)
1-2 Գավրանովիչ
2-2 Օլմո
2-2 Շեր (Չիրացված)
2-2 Հերնանդես (Չիրացված)
2-2 Ականջի (Չիրացված)
2-2 Մորենո (Չիրացված)
2-3 Օյարսաբալ
Եվրո 2020-ի 1/4 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ ու հաղթելով 11 մետրանոց հարվածաշարերում՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի հենց սկզբից իսպանացիները նետվեցին գրոհի, ինչի արդյունքում, արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի Դենիս Զաքարիայի ոտքին ու հայտնվեց դարպասում: Շվեյցարացիները հետզհետե հավասարեցրին խաղը: 68-րդ րոպեին Շաքիրին խփեց պատասխան գոլը, իսկ 9 րոպե անց Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոլերը:
Լրացուցիչ ժամանակի երկու խաղակեսերն էլ անցավ Իսպանիայի հավաքականի բացահայտ առավելությամբ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց և գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարերի, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իսպանացիները: