sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արարատից հեռացավ ևս մեկ ֆուտբոլիստ

ՖԱ «Արարատը» տեղեկացնում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստ Մաքսիմ Զադերական ավարտում է իր ելույթներն ակումբի կազմում:

26-ամյա կիսապաշտպանը 2021 թվականի փետրվարին էր միացել «Արարատին»: Զադերական «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 10 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Զադերակային կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:

 «Արարատ»