sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Արարատը» ոչ-ոքի խաղաց ու դուրս մնաց պայքարից

«Շլյոնսկ»  3-3  «Արարատ»

  •  1-0 Պիխ 2
  •  1-1 Կոնե 40
  •  1-2 Կոնե 42
  •  2-2 Լևկոտ 58
  •  3-2 Պիխ 66
  •  3-3 Սիլուե 89

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Վրոցլավում  3:3 հաշվով ավարտեց հանդիպումը լեհական «Շլյոնսկի հետ» և դիմակայությունում զիջելով 7:5 հաշվով դուրս մնաց եվրագավաթային ընթացիկ մրցաշրջանից: 

Խաղի հենց մեկնարկում հյուրերը գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գոլի հեղինակ դարձավ նախորդ խաղում դուբլի հեղինակ դարձած Ռոբերտ Պիխը:

Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմն ակտիվացավ: 20-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մեկ րոպե անց լավ շանս ուներ Էդգար Մալաքյանը, սակայն վերջինիս հարվածը նույնպես բարձր ստացվեց: 41-րդ րոպեին Մորի Կոնեն կենտրոնում ստանալով գնդակը՝ մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը, իսկ 2 րոպե անց 26-ամյա հարձակվողն առաջ մղեց երևանյան թիմին:

Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին տանտերերը, ինչի արդյունքում 58 րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ 8 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Սիլուեն հաշիվը դարձրեց 3:3:

Այսպիսով, հայկական թիմերից եվրագավաթներում պայքարը շարունակում է միան երկրի չեմպիոն «Ալաշկերտը»:

 Կոնֆերենցիաների Լիգա, «Արարատ», «Շլյոնսկ»