«Արարատ»
2 - 4
«Շլյոնսկ»
0-1 Վոյցեխ Գոլա 20
1-1 Խուան Բրավո 49
1-2 Ֆաբիան Պյասեցկի 50
2-3 Ռազմիկ Հակոբյան 84
1-3 Ռոբերտ Պիխ 70 90+1
2-4 Ռոբերտ Պիխ 90+1
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» Գյումրիի Քաղաքային ստադիոնում ընդունեց լեհական «Շլյոնսկին» և պարտություն կրեց 2։4 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 20-րդ րոպեին աչքի ընկավ 29-ամյա լեհ պաշտպան Վոյցեխ Գոլան։ 49-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց երևանյան թիմի 31-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն։ Սակայն լեհական թիմը 50-րդ և 70-րդ րոպեներին կարողացավ դարձյալ գրավել ռուսաստանցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը։ Աչքի ընկան 26-ամյա լեհ կիսապաշտպան Ֆաբիան Պյասեցկին ու 32-ամյա սլովակ հարձակվող Ռոբերտ Պիխը։ 84-րդ րոպեին «Արարատից» հաշիվը կրճատեց 25-ամյա հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։ Ավելացված առաջին րոպեին Պիխը ձևակերպեց դուբլ։
Պատասխան հանդիպումը Վրոցլավում տեղի կունենա հուլիսի 29-ին և կմեկնարկի Երանի ժամանակով 22։00-ին։
«Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում կմրցի «Արդա» (Բուլղարիա) - «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից ՈւԵՖԱ-ն չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։