«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբը։
Կիսապաշտպանը իր նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
28-ամյա ֆուտբոլիստը հադնիսանում է Հայաստանի ընտրանու անդամ, նա 10 հանդիպում է անցկացրել հավաքականի մարզաշապիկով։
Մուրադյանի նախորդ ակումբը Երևանի «Արարատն» էր, որի կազմում նա անցկացրել է 31 խաղ և կատարել 3 գոլային փոխանցում։