«Վան» 0 -1 «Արարատ»
- 0-1 Դեբլե 51
Հայաստանի Պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում «Արարատը» Չարենցավանում հյուրընկալվել է «Վանի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը հանդիպման 51-րդ րոպեին հեղինակել է Սերժ Դեբլեն՝ երկրորդ խաղն անընդմեջ դառնալով գոլի հեղինակ: Իվուարցի ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրած 2 խաղում արդեն 3 գոլ է խփել:
Նշենք՝ առաջին կեսի վերջնամասում Չարենցավանը ներկայացնող ակումբի գանացի կիսապաշտպան Էմանուել Աթահը երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով:
«Արարատը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ու 6 միավորով գլխավորում է ՀՊԼ-ի աղյուսակը: «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» ևս 6 միավոր ունեն իրենց ակտիվում: «Վանը» երկու խաղից հետ միավոր չի վաստակել ու գտնվում է 8-րդ հորիզոնականում: