«Արարատ»
7-1
«Նոա»
1-0 Առաքելյան 19
1-1 Կիրիենկո 24
2-1 Դեբլե 34
3-1 Սիլուե 37
4-1 Դեբլե 42
5-1 Սիլուե 54
6-1 Սիլուե 60
7-1 Է. Մալաքյան 74
Vbet ՀՊԼ առաջին տուրում «Արարատը» ընդունել էր «Նոային» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 7-1 հաշվով։
Առաջին կեսից հետո Բիչախչյանի սաներն արդեն 4-1 հաշվով հաղթում էր մրցակցին։
Հարկ է նշել, որ 25-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Միխայիլ Կովալենկոն։
Խաղի 19-րդ րոպեին «Արարատի» կազմում հաշիվը բացեց Ալիկ Առաքելյանը, իսկ 24-ին՝ Պավել Կիրեենկոն հավասարեցրեց այն։ 10 րոպե անց Սերժ Դեբլեն նորից առաջ մղեց «արարատցիներին»։ 3 րոպե անց աչքի ընկավ Սիլուեն, իսկ 42-ին Դեբլեն դուբլ ձևակերպեց։
Երկրորդ կեսում Սիլուեն ևս երկու գոլ հեղինակեց՝ մրցակցի դարպասը գրավելով 54-րդ և 60-րդ րոպեներին։ Իսկ հանդիպման վերջակետը դրեց Էդգար Մալաքյանը 74-րդ րոպեին։
Այսպիսով, Վարդան Բիչախչյանի սաները վստահ հաղթանակով են մեկնարկում նոր մրցաշրջանում։