sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանի մեկնարկը հաջող չստացվեց:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտեց աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:

Առաջին մրցափուլից հետո Ռաշիդովը հաղթում էր 1:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակեց ևս 5 միավոր:

Եթե ռուս ըմբիշը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանա օգոստոսի 7-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Քառորդ եզրափակիչում 25-ամյա Ռաշիդովը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ, որը մեկնարկային գոտեմարտում 11:0 հաշվով ուժեղ գտնվեց հույն Գեորգիոս Պիլիդիսից:

 Տոկիո-2020, Վազգեն Թևանյան