Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով Տոկիո-2020-ին:
«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածք՝ միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,- գրել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը զիջել էր ռուս Մուսա Եվլոևին: Արթուրը կողմնակալ մրցավարության պատճառով հրաժարվել էր կրել օլիմպիական արծաթը՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը: