Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը երկամարտի 430 կգ արդյունքով նվաճեց ուզբեկ Աքբար Ջուրաևը։
Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն (105կգ), կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ 423 կգ:
Պոկում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը նախնական հայտով պատվիրել էր 190 կգ, որը վստահությամբ կատարեց:
Երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 195, որը հաջողությամբ ֆիքսեց և օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար պատվիրած 198 կգ-ը չկարողացավ պոկել:
Երկրորդ տեղը գրաված Աքբար Ջուրաևը բարձրացրեց 193 կգ։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 228 կգ-ից և կատարեց առաջին փորձով։
Աքբար Ջուրաևը հրում վարժությունում բարձրացրեց 237 կգ։ Սիմոն Մարտիրոսյանը ստիպված եղավ պատվիրել 238 կգ, որը չկարողացավ բարձրացնել։