sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ և պարտվեց 1։5 հաշվով։

Հենց մեկնարկում զգացվեց, որ Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի։ Մրցավարն առաջին միավորը տվեց Մուսա Եվլոևին հայ ըմբիշի պասիվության համար։ Արթուր Ալեքսանյանը պարտերում կարողացավ համառորեն պաշտպանվել և երկրորդ միավոր չտալ ռուս ըմբիշին, սակայն Ռուսաստանի թիմը վիճարկեց որոշումը և շահեց 2 միավոր։ Առաջին մրցափուլում Եվլոևը հաղթեց 5։0 հաշվով։

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը առաջինը վաստակեց 1 միավոր, սակայն զարգացնել հաջողությունը չկարողացավ։

 Արթուր Ալեքսանյան, Տոկիո-2020