sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ։ Մրցավարների որոշմամբ, ընդհանուր 3 ռաունդների արդյունքում Բաչկովը պարտություն կրեց։

Այսպիսով, մեր մարզիկը նվաճում է բրոնզե մեդալ, իսկ ամերիկացի բռնցքամարտիկը դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Հարի Գերսայթ (Ավստրալիա) - Էնդի Կրուզ (Կուբա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Բաչկովն իր ճանապարհը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնին, այնուհետև հաղթահարել ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի և ուզբեկ Էլնուր Աբդուրայիմովի արգելքները։

 Տոկիո-2020, Հովհաննես Բաչկով