sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի բրոնզե մեդալի համար օգոստոսի 3-ին կգոտեմարտի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ, որը սփոփիչ գոտեմարտում 11։1 հաշվով պարտության է մատնել թունիսցի Լամջեդ Մաաֆիին։

97 կգ քաշային կարգի եզրափակիչում 2016թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

Կիսաեզրափակիչները, բրոնզե մեդալի համար գոտեմարտերն ու եզրափակիչները կմեկնարկեն Երևանի ժամանակով 13։15-ին։ Եզրափակիչը նախնական՝ 15։15-ին։

 Արթուր Ալեքսանյան, Տոկիո-2020, Կարապետ Չալյան