Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում այսօրվանից պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթանակով է մեկնարկել։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել է 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:
Քառորդ եզրափակչում Չալյանը 2-1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Վերջինը աշխարհի 2018թ. չեմպիոն է, ու համարվում էր այս քաշային կարգում ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից մեկը։