sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչում է

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է ֆենոմենալ խաղ ցուցադրել պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:

Մեր գրոսմայստերը 1/16 եզրափակչում ընդհանուր 1.5-0.5 հաշվով պարտության մատնեց խորվաթ Անտե Բրկիչին: Առաջին պարտիայում Հայկը հաղթել էր, իսկ երկրորդդում գրանցվեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մինչ այդ Հայկը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակի 6-րդ համար Շահիրյար Մամեդյարովին:

1/8 եզրափակչում Հայկը կմրցի Մամին Տաբատաբաեի-Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:

 Հայկ Մարտիրոսյան