Սոչիում ընթացող շախմատի աշխարհի Գավաթի երրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանն առավելության է հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Դասական շախմատում մրցակիցները սպիտակներով մեկական հաղթանակ են տոնել, ուստի հաջորդ փուլի ուղեգիրը որոշվել է թայ-բրեյքում:
Մարտիրոսյանը սպիտակներով ոչ-ոքի է գրանցել, իսկ սևերով առավելության է հասել: Վերջնախաղում նա օգտագործել է մեկ զինվորի առավելությունը:
Այսպիսով, հայ շախմատիստը դուրս եկավ չորրորդ փուլ: