ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա միջազգային վարկանիշները։ Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքերը և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 55-րդ հորիզոնականում է, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդ։ Առաջին անգամ 100 լավագույնների ցանկում է ընդգրվել Հայկ Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը՝ 2648 վարկանիշով գտնվում է 100-րդ հորիզոնականում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Էլինա Դանիելյանը կանանց ցանկում գտնվում է 55-րդ հորիզոնականում, Աննա Սարգսյանը՝ 61-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդ հորիզոնականում։
Մինչև 20 տարեկան շախմատիստների ցանկում Աննա Սարգսյանը 6-րդ հորիզոնականում է։ Շանթ Սարգսյանը մինչև 20 տարեկան տղաների ցուցակում 5-րդն է, իսկ Արամ Հակոբյանը՝ 11-րդը։