sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Տոկիո-2020. Օլիմպիական ավանում կորոնավիրուսի մոտ 60 վարակված կա

Ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Օլիմպիական ավանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 58 դեպք, տեղեկացնում է CNN-ը:

Տոկիո-2020-ը մեկնարկելու է հուլիսի 23-ին, սակայն կազմակերպիչները հնարավոր է որոշակի կրճատումներ կատարեն բացման արարողության և մյուս ոչ պարտադիր միջոցառումների վերաբերյալ:

Առաջիկա օրերին Տոկիոյում 200-ից ավելի երկրներից մարզիկներ պետք է ժամանեն: Հուլիսի 24-ին Ճապոնիայում կլինեն Օլիմպիական խաղերի մասնակից 15 000 մարզիկներ և հավաքականների անդամներ:

Նրանք տեղակայվելու են Օլիմպիական ավանում, որի 21 շենքերում 11 հազար մարզիկ է բնակվելու:

 Տոկիո-2020