«Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլը հրավիրվել է Անգլիայի հավաքական Եվրո-2020-ի համար, հայտնում է FAA-ն:
Ռամսդեյլը փոխարինել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնին, ով ազդրի վնասվածքով ստիպված էր հեռանալ ազգային թիմից ու վերադառնալ ակումբ:
Անգլիացիներն իրենց հաջորդ հանդիպումը մրցաշարում կանցկացնեն ուրբաթ օրը Շոտլանդիայի հետ, սկիզբը 23:00-ին (Երևանի ժամանակով):