Սնգլիայի վաքականի ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդին, Ջեյդոն Սանչոյին և Բուկայո Սակային Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչից հետո ցոսիալական ցանցերում ռասիստական վիրավորաքների համար ոստիկանությունը նույնականացրել է 11 մարդու: Նրանք բոլորը ձերբակալվել են։ Այս մասին հաղորդում Է Sky Sports-ը։
«Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կարող են թաքնվել սոցցանցերի պրոֆիլի հետևում և նման նողկալի մեկնաբանությունների համար խուսափել պատժից։ Նրանք պետք է ևս մեկ անգամ մտածեն՝ մենք ունենք քննիչներ, որոնք խաղի հետ կապված վիրավորական մեկնաբանությունները փնտրում և գտնում են: Եթե անցնեն քրեական շեմը, ապա կձերբակալվեն։
Մեր հետաքննությունը շարունակվում է արագ տեմպերով: Շնորհակալ ենք նրանց, ովքեր ժամանակ են գտել ռասիստական հրապարակումների մասին մեզ հայտնելու համար։
Այդ 11 մարդկանց նույնականացման համար հսկայական աշխատանք է կատարվել։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին մեր հարցումներին օպերատիվ պատասխանելու համար:
Փորձում ենք համագործակցել նաև խաղացողների հետ, որպեսզի բացառենք նման դեպքերը: Ֆուտբոլիստներին խնդրում ենք ներդրում ունենալ մեր հետաքննության և հետագա դատական հետապնդման մեջ», - ասել է քննիչ Մարկ Ռոբերտսը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչում 11 մետրանոցներով պարտվել էր Իտալիային (1:1, 2:3՝ 11 մետրանոցներով): Խաղից հետո սոցցանցերում վիրավորական բնույթի 207 հաղորդագրություն էր տեղադրվել, որից 123 Մեծ Բրիտանիայից չէին։ Հայտնաբերված 207 գրառումները որակվել են որպես քրեական: