Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին՝ անգլիացիների դեմ Եվրո-2020-ի եզրափակիչի մասին:
«Եթե հասնում եք այսպիսի մրցաշարի եզրափակիչ, ապա բոլոր մրցակիցներն ուժեղ են լինում։ Պետք է տարբեր իրավիճակներում կարողանալ հարմարվել: Չի կարելի ակնկալել, որ գերիշխելով դաշտում բոլոր խաղերը կարող ես հաղթել: Կան հանդիպումներ, որտեղ պետք է համբերել, քանի որ խաղը չի գնում այնպես, ինչպես ցանկանում էիր, կամ մրցակիցն անում է այն, ինչը չէիր նախատեսել:
Անգլիան հիանալի և պայքարող թիմ է: Նրանք ֆիզիկապես և տեխնիկապես ուժեղ են։ Մենք էլ պետք է պայքարենք մինչև վերջ։ Պետք է ճնշում գործադրենք մրցակցի վրա, բայց միևնույն ժամանակ փորձենք վայելել խաղը: Եզրափակիչում հաղթելու միակ ճանապարհը սա է», - Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։