sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Քեյն. Իտալիայի հետ ծանր պայքար է սպասվում

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի եզրափակիչի մասին:

«Դժվար հանդիպում է սպասվում։ Իտալիայի հավաքականը հրաշալի թիմ է և խոշոր մրցաշարերում հաղթանակների մեծ պատմություն ունի: Նրանք շատ փորձառու են, անհատապես ուժեղ խաղացողներ ունեն, բայց կարևորը միասնական կոլեկտիվն է։ Ծանր պայքար է լինելու, բայց մենք գիտենք, որ կարող ենք հաղթել։

Հարկավոր է միայն կենտրոնանալ սեփական խաղի վրա, լավ պատրաստվել և խաղին մոտենալ նույն տրամադրվածությամբ, ինչպես նախորդ բոլոր խաղերին՝ վստահ լինելով, որ կարող ենք հաղթել։ Կարևոր խաղերում, եզրափակիչներում արդյունքը որոշում են մանրուքները։ Պետք է այնպես անենք, որ դրանք մեր օգտին լինեն։

Իմ և թիմի համար Եվրո-2020-ում հաղթանակը շատ կարևոր է։ Արդեն ասել եմ, որ հավաքականի հետ հաղթանակը գերազանցում է ակումբի հետ հնարավոր ցանկացած հաղթանակ, և մենք այդ հնարավորությունը ունենք։ Անգլիան վաղուց խոշոր մրցաշարերում եզրափակիչ դուրս չի եկել, և այս հնարավորությունից պետք է կառչենք 2 ձեռքով»։

 Անգլիա, Եվրո-2020, Իտալիա, Հարի Քեյն