sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Սաութգեյթ. Եզրափակիչում կխաղան Եվրո-2020-ի երկու լավագույն թիմերը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2020-ի եզրափակիչ Անգլիա-Իտալիա խաղի մասին:

«Կարծում եմ, որ եզրափակիչ են դուրս եկել մրցաշարի երկու լավագույն թիմերը։ Դրանում կասկած չկա։ Արդյունքը կախված է նրանից, թե մեզանից ով ավելի լավ կխաղա հենց այդ օրը։ Մենք խաղալու ենք վերջին 3 տարում Եվրոպայում լավագույն վիճակագրություն ունեցող թիմի հետ։ Նրանք շատ փորձառու խաղացողներ և անհավանական մարզիչ ունեն», - Գարեթ Սաութգեյթի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականը խփել է 10 և բաց թողել 1 գոլ, իսկ Իտալիայի հավաքականը 12 անգամ գրավել է մրցակիցների դարպասը և 2 անգամ է գնդակն ընդունել սեփական դարպասը:

Անգլիայի հավաքականն առաջին անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Անգլիայի հավաքականի լավագույն նվաճումը՝ Եվրո-1968-ի և Եվրո-1996-ի բրոնզե մեդալներն են:

Իտալացիները 1968-ին տնային Եվրոյում հաղթել են, իսկ 2 անգամ Եվրո-2000-ին (Ֆրանսիա 2:1) և Եվրո-2012-ին (Իսպանիային 0:4)  դուրս են եկել եզրափակիչ և պարտվել:

Իտալիան մինչ այս խաղը Անգլիայի հետ հանդիպել է 27 անգամ։ 10 խաղում ուժեղ են գտնվել իտալացիները, 8 անգամՙ անգլիացիները, ևս 9 հանդիպում ավարտվել է ոչ ոքի:

Իտալիայի և Անգլիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 Անգլիա, Եվրո-2020, Իտալիա, Գարեթ Սաութգեյթ