Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի շտաբում աշխատող լեգենդար ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին դարձել է համացանցի հերոս։
Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ Եվրո-2020-ի բացման խաղից առաջ, երբ Իտալիայի հավաքականը քիչ էր մնում խաղի մեկներ առանց Վիալիի: Լեգենդն ուշացել էր հանդիպման մեկնող թիմի ավտոբուսից: Այդ խաղում Իտալիայի հավաքականը, 3:0 հաշվով հաղթելով Թուրքիային, «ուշացող Վիալին» դարձնում է արարողակարգ:
Հաղթանակից հետո, յուրաքանչյուր հանդիպման մեկնելուց առաջ իտալացիները նման ներկայացում էին բեմադրում։ Ջանլուկան սպասում էր շենքում, իսկ ավտոբուսը փակում էր դռները և մի քանի մետր անցնելուց հետո արգելակում էր, և ավտոբուս էր մտնում «ուշացածը»:
Սնահավատություն է, թե ոչ, սակայն Իտալիան հաղթեց Եվրո-2020-ը: