sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մոուրինյոն` Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականի հեռանկարների մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականի հեռանկարների մասին:

«Շատ ուրախ եմ Սաութգեյթի, խաղացողների և երկրպագուների համար։ Նորմալ պայմաններում Անգլիան դուրս կգա եզրափակիչ։

Սակայն պետք է հարգել ֆուտբոլն ու նրա անկանխատեսելիությունը։ Ֆրանսիան դուրս չեկավ քառորդ եզրափակիչ, քանի որ Շվեյցարիայի հետ հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում չէր հարգում ֆուտբոլը։

Միշտ ասում եմ, որ չեմ ուզում վատ պահերին ես և իմ թիմը հայտնվենք դժոխքում, իսկ լավ պահերին հայտնվենք երկնքում: Այդ պատճառով խորհուրդ կտայի Անգլիային հանգստանալ և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա։

Բայց, իմ կարծիքով, Անգլիան ամեն ինչի պատրաստ է։ Ես շատ հիասթափված կլինեմ, եթե մենք դուրս չգանք եզրափակիչ, քանի որ պետք է և կարող ենք դա անել», - ասել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ։ Հաղթանակի դեպքում Անգլիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Չեխիա-Դանիա զույգի հաղթողի հետ:

 Եվրո-2020, Անգլիա, Ժոզե Մոուրինյո