sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մոուրինյոն՝ Անգլիա - Դանիա հանդիպման 11 մետրանոցին մասին

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ խոսել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում դանիացիների նկատմամբ Անգլիայի հավաքականի տարած հաղթանակի մասին:

«Հիանալի խաղ էր, հաղթել է լավագույն թիմը։ Անգլիացիները արժանի էին այդ հաջողությանը։ Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա այն հաստատ չի եղել։ Ինձ համար դա 11 մետրանոց չէր։ Նման մակարդակի խաղի ժամանակ նման 11 մետրանոց հարված չեն նշանակում։ Մրցավարի որոշումն ինձ համար անհասկանալի էր։ Չեմ հասկանում, թե ինչու VAR-ը չի չեղարկել 11 մետրանոցը», - պորտուգալացու խոսքը մեջբերում է TalkSPORT-ը։

Հիշեցնենք, որ Անգլիա-Դանիա խաղի լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջնամասում մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Ռահիմ Ստերլինգի նկատմամբ ու նշանակեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցած Հարի Քեյնի հարվածը Շմեյխելը կարողացավ հետ մղել, սակայն անգլիացին երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը:

Նշենք, որ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Իտալիան, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

 Անգլիա, Եվրո-2020, Դանիա, Ժոզե Մոուրինյո