sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց

«Ֆեհերվար»  1 - 1  «Արարատ»

  •  Հեյստեր 84
  •  Պոբուլիչ 90+3

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց հունգարական «Ֆեհերվարի» հետ:

Հատկանշական է, որ Բիչախչյանի թիմը գնդակ բաց թողեց հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե անց, իսկ 93-րդ րոպեին Պոբուլիչը խփեց պատասխան գոլը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտում:

Հիշեցնենք, որ եվրագավաթներում այսօր ելույթներն էր սկսել նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ԿուՊՍ-ին: Նախօրեին պայքարի էր մտել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը դիմակայության առաջին խաղում 2:2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Ուելսի չեմպիոնի հետ:

 Կոնֆերենցիաների Լիգա, «Արարատ»