sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայտնի է որակավորման երրորդ փուլի «Արարատի» հնարավոր մրցակիցը

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Մրցաշարում ելույթները շարունակող միակ հայկական ակումբը՝ «Արարատը» լեհական «Շլոյնսկին» հաղթելու դեպքում մրցելու է «Արդա» (Բուլղարիա) - «Հապոել» Բեեր Շևա (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում:

Երրորդ փուլի հանդիպումները նախանշված են օգոստոսի 5-ին և 12-ին

 ՈւԵՖԱ, Կոնֆերենցիաների Լիգա, «Արարատ»