Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երկրորդ փուլում «Արարատի» մրցակիցը կլինի լեհական Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» ակումբը։
Առաջին փուլում «Շլյոնսկն» ընդհանուր՝ 4։1 (2։0, 2։1) հաշվով հաղթել է էստոնական «Պաիդե» թիմին։
Լեհաստանի նախորդ առաջնությունում թիմը չորրորդ տեղն է զբաղեցրել։
Վրոցլավ քաղաքի թիմն է ներկայացնում «Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան։