sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Կեպան հրավիրվել է Իսպանիայի հավաքական

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հրավիրվել է Իսպանիայի հավաքական։ Նա հինգ այլ խաղացողների հետ միասին մարզվում է հիմնական թիմից առանձին:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի այս որոշումը կապված է թիմում Կովիդի դրական արդյունքների հետ: Նշենք, որ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Այդ պատճառով էլ պայմանավաորված Լիտվայի հետ ընկերական խաղին կմասնակցեն իսպանացիների երկրորդ կազմի ֆուտբոլիստները։

Կորոնավիրուսի բռնկման դեպքից հետո Կեպայից բացի, հավաքական են հրավիրվել նաև պաշտպան Ռաուլ Ալբիոլը («Վիլյառեալ»), կիսապաշտպաններ Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Բրայիս Մենդեսը («Սելտա») և Պաբլո Ֆորնալսը («Վեսթ Հեմ»), ինչպես նաև հարձակվող Ռոդրիգո Մորենոն («Լիդս»):

 Իսպանիա, Եվրո-2020, «Չելսի», Կեպա Արիսաբալագա