Եվրո-2020-ի մեկնարկային խաղում Իտալիայի հավաքականը Հռոմում կմրցի Թուրքիայի ընտրանու հետ։
Եվրո-2020, եզրափակիչ փուլ, խմբային մրցաշար, A խումբ, 1-ին տուր
Թուրքիա - Իտալիա
Ազգային հավաքականների մեկնարկային կազմերը․
Թուրքիա․ Չակիր, Մերաշ, Սյոյունջյու, Դեմիրալ, Չելիկ, Յոկուշլու, Յազիջի, Թուֆան, Չալխանօղլու, Քարաման, Յիլմազ:
Իտալիա․ Դոնարումա, Սպինացոլա, Կյելինի, Բոնուչի, Ֆլորենցի, Ժորժինյո, Լոկատելի, Բարելա, Ինսինյե, Բերարդի, Իմոբիլե:
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Շենոլ Գյունեշը, Իտալիայի հավաքականինը՝ Ռոբերտո Մանչինին։
Թուրքիա - Իտալիա հանդիպումը կմեկնարկի Երանի ժամանակով 23։00–ին։
Հանդիպումը կսպասարկի Նիդերլանդները ներկայացնող մրցավարական խումբը Դանի Մակելին։
A խմբում Թուրքիայի հավաքականը կմրցի Ուելսի (հունիսի 16) և Շվեյցարիայի (հունիսի 20) հետ։ Իտալիայի թիմը հունիսի 16-ին կխաղա շվեյցարացիների, հունիսի 20-ին՝ Ուելսի հետ։